Սպորտ

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

1 րոպեի ընթերցում

Համահայկական ձմեռային խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ

Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց կմասնակցի ավելի քան 1300 պատվիրակ՝ աշխարհի 19 պետության 77 քաղաքից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: 

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին: 

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել էր Նորավանքում: Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել էր խաղերի մեկնարկը և մոմի կրակով վառել ջահը։ Այն փոխանցվել էր Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում