Կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը`
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ»
«Բրեստ» - ՊՍԺ
«Մոնակո» - «Բենֆիկա»
«Յուվենտուս» - «ՊՍՎ Էյնդհովեն»
«Ֆեյենորդ» - «Միլան»
«Սելթիկ» - «Բավարիա»
«Բրյուգե» - «Ատալանտա»
«Սպորտինգ» - «Բորուսիա Դորտմունդ»։
Չեմպիոնների լիգայի ձլեյ-օֆֆի առաջին խաղերը կկայանան փետրվարի 11-12-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ փետրվարի 18-19-ին։
ՉԼ 1/8 եզրափակիչ էին դուրս եկել «Ինտեր»-ը, «Աթլետիկո»-ն, «Լիվերպուլ»-ը, «Բայեր»-ը, «Լիլ»-ը, «Աստոն Վիլա»-ն, «Բարսելոնա»-ն ու «Արսենալ»-ը: