ՄԱԿ-ը կրճատում է հումանիտար օգնության ծրագրերը Թրամփի հրամանագրի պատճառով

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գործակալությունները կրճատում են հումանիտար աջակցության միջազգային ծրագրերն այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունների կողմից դադարեցվեց օգնության տրամադրումն այլ երկրներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ղեկավար Ֆիլիպո Գրանդիի՝ աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի 90 օրով դադարեցվում է զարգացման նպատակներով օգնության տրամադրումն այլ երկրներին՝ գնահատելու այդ ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը

Նշվում է, որ Գրանդին էլեկտրոնային նամակ է ուղարկել աշխատակիցներին՝ կարգադրելով անհապաղ սահմանափակել ծախսերը, այդ թվում՝ 90 օրով հետաձգել նոր մատակարարումների պատվերները, բացի արտակարգ դեպքերից, սառեցնել աշխատանքի ընդունումը և պայմանագրերի կնքումը, ինչպես նաև դադարեցնել բոլոր միջազգային օդային ճամփորդությունները, մինչ փախստականների հարցերով գրասենյակը փորձում է հարմարվել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման սառեցմանը։

The Guardian-ը նշում է, որ Վաշինգտոնի միջոցառումների պատճառով ամբողջ աշխարհում հումանիտար օգնության ծրագրերը դանդաղել են, սկսվել են աշխատակիցների հեռացումներ։

Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականին Վաշինգտոնը ՄԱԿ ՓԳՀ-ին հատկացրել է շուրջ 2,49 միլիարդ դոլար, որը կազմել է գրասենյակի ընդհանուր բյուջեի մեկ հինգերորդ մասը։

Հայերեն Русский

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնակցել է եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը

Թրամփը չգիտի, թե Թեհրանում հատկապես ում հետ է բանակցություններ վարում Վաշինգտոնը

Պենտագոնը մտադիր է Կոնգրեսից 50 միլիարդ դոլար խնդրել անօդաչուների զանգվածային արտադրության համար

Թուրքիան նախարարական մակարդակով կմասնակցի Երևանում կայանալիք COP17-ին

Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Ապօրինի շինությունները քանդվելու են․ Փաշինյան

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանագնացների կարիք այլևս չլինի