ԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական զարգացմանը

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որում դրական գնահատել Հայաստանի հավատարմությունը բարեփոխումներին ժողովրդավարական զարգացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում տեղի ունեցած բանավեճի ընթացքում քննարկվել է անդամ երկրներում 2024 թվականի իրավիճակը։

Արդյունքում ընդունվել է N 2 580 բանաձևը, որում ասվում է, որ ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում Մոնիթորինգի հանձնաժողովի աշխատանքը, որը վերահսկում է իրավիճակը 14 երկրներում։

«Վեհաժողովը, վկայակոչելով 2560 (2024) բանաձևը, ողջունում է Հայաստանի շարունակական հավատարմությունը ժողովրդավարական զարգացմանը՝ չնայած զգալի անվտանգային մարտահրավերներին, որոնց նա բախվում է»,-նշված է հայտարարության մեջ: 

Այն ողջունում է օրենսդրության ներառականությունն ու թափանցիկության գործընթաց, որն ընկած է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հիմքում և գտնում է, որ դրա անցկացման նպատակն է իրական ժողովրդավարական ընտրությունները, որոնք արժանացել են հայ ժողովրդի վստահությանը և հիմնականում հասել են իրենց նպատակին։  

«Վեհաժողովը ցավում է, որ քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ չափազանց բևեռացված և հակասական ու բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում բարելավել խորհրդարանական հարաբերությունները մեծամասնության ու ընդդիմության միջև»,-նշված է բանաձևում։  

Բանաձևով Հայաստանի իշխանություններին կոչ է արվում շարունակել արդարադատության համակարգի և ԶԼՄ-ների, ինչպես նաև խոսքի ազատության ոլորտներում բարեփոխումների իրականացումը։ 

Հայերեն العربية English Français Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում