Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ հանրային տրանսպորտով մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։   

Նա տեղեկացրել է, որ գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում։ 

«Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ 300 դրամը մեկ ուղևորության արժեքը չէր, այլ ընդամենը երեք տեղփոխով տարբերակի կամ զբոսաշրջիկների համար էր, իսկ ընդդիմության նպատակը ձեզ մոլորեցնելն էր»,- գրել է Գալջյանը: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին հայտարարեց, որ 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում կգործի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագնով։

«Որոշել ենք փետրվարի մեկից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է 2025 թվականին։ Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս»,- ասել էր Ավինյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։

Ավինյանը նաև հայտնել է, որ նախատեսում են ևս մեկ ամսով երկարացնել առաջարկվող անսահմանափակ փաթեթներըի ժամկետները, որոնք ձեռք կբերվեն հունվարին և փետրվարին։  

2025 թվականի փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որով երևանցիներին առաջարկվում են հանրային տրանսպորտից օգտվելու տոմսային տարբեր փաթեթներ։ Քաղաքացիներին փետրվարի 1-ից առաջարկվում են ամսական (9000), եռամսյա (24000 դրամ), տարեկան (90000) փաթեթներ: Բացի այդ, քաղաքացիները հնարավորություն կունենան գնել 180 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորություն տվող տոմս (300 դրամ), 1 օրվա ընթացքում 8 ուղևորության հնարավորություն տվող տոմս (900 դրամ), 7 օրվա ընթացքում 30 ուղևորության տոմս (5000 դրամ)։ Քաղաքացիները հնարավորություն կունենան նաև գնել 10 ուղևորության հնարավորություն տվող տոմս (2200 դրամ)։ Ամսական, եռամսյա և տարեկան փաթեթների դեպքում համապատասխան ժամկետում ուղևորությունների քանակն անսահմանափակ է։ Առաջարկվող փաթեթներից քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն մինչև փետրվարի 1-ն ուժի մեջ է մեկ ուղևորությունը 100 դրամ սակագինը։  

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը