Դոնալդ Թրամփի լավ խոսքերը բավարար չեն Թեհրանին համոզելու համար. Իրանի ԱԳ նախարարը՝ նոր միջուկային համաձայնագրի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի կողմից «լավ խոսքերից» շատ ավելին կպահանջվի՝ համոզելու Թեհրանին բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնության հասնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարի խոսքերը Sky News-ին տված հարցազրույցում։

Աբբաս Արաղչին հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ պաշտոնավարման ժամանակ Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին՝ ասելով, որ ԱՄՆ-ը շատ բաներ պետք է անի Թեհրանի «վստահությունը գնելու համար»։

Արաղչին նաև հավելել է, որ Իրանը ոչինչ չի լսել ԱՄՆ-ից, բացի «լավ» բառից, և դա ակնհայտորեն բավարար չէ։

«Իրավիճակն այլ է և շատ ավելի բարդ, քան նախորդ անգամ»,-ասել է Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել էր, որ այդ հարցում կնախընտրի դիվանագիտական ​​լուծումը՝ շեշտելով, որ Իրանի հետ նոր համաձայնագիրը «լավ կլինի»:

2018-ի մայիսին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ 2015-ի գործարքից, որը պաշտոնապես կոչվում էր «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր»։

 

Հայերեն

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի  տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններն ամբողջությամբ

ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի

Ընթանում է Հայաստանում «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը