Բարբառներն այսօր ավելի թուլանում են, մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարում այն, որ այսօր բարբառներն ավելի թուլանում են և մեկ ընդհանուր լեզու, խոսույթ է ձևավորվում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով բարբառների վերաբերյալ հարցին:

«1987–1988 թթ. Երևանի լեզուն և Իջևանի լեզուն շատ տարբեր էին իրարից: Հիմա Երևանի լեզուն և Իջևանի լեզուն բացի շեշտադրություններից գրեթե իրարից չեն տարբերվում: Եվ ես դա դրական եմ համարում, չնայած, ինչ-որ առումով բարբառը շատ մեծ արժեք է: Այսօր բարբառներն ավելի թուլանում են, մեկ ընդհանուր լեզու և մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում: Բայց տեղեր կան, որտեղ ավելի ուժեղ են, օրինակ՝ Գյումրու բարբառը և այլն: Բայց ես սա դրական պրոցես եմ ընկալում, որովհետև համարում եմ, որ դա պետության ուժն է, որ մարդիկ մի պետության մեջ ապրում են ու սկսում են մտածել նույն ձևով, սկսում են խոսել մի ձևով»,–ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ օրինակ, Իջևանի բարբառն արժեք է ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ պետք է այնպես անել, որ Իջևանում խոսեն մի լեզվով, որը չի հասկանում Վարդենիսի բնակիչը, Վարդենիսի բնակչին ստիպեն խոսել մի լեզվով, որը չի հասկանում Արտաշատի բնակիչը: 

Հայաստան

Լինելով ծագումով հայ՝ հայերեն չեն խոսում, չեն կարդում, հայկական ավանդույթով չեն ապրում. վարչապետը խոսել է արտագաղթի դրսևորումների մասին

«Այդտեղ է, որ շահերի բախում կա: Իրական Հայաստան, նշանակում է իրական կյանք: Իրական կյանքն է նաև ստիպում, որ սփյուռքից «արտագաղթեն», մարդիկ մտնում են կրթության մեջ, բիզնեսի մեջ, մրցակցության մեջ: Այսօր մեր երիտասարդներին չենք կարող ստիպել, որ խոսեն արևմտահայերեն: Եվ դա օբյեկտիվ իրականություն է: Մենք պետք է այնպես անենք, որ արևմտահայերեն խոսելը, հայերեն խոսելն իրենց համար պրակտիկ նշանակություն ունենա: Մենք Հայաստանում էլ չենք կարող մարդկանց ստիպել, որ խոսեն արևմտահայերեն, բայց այսօր մեր դպրոցական ծրագրերում կան արևմտահայերեն բանաստեղծություններ, պատմվածքներ: Այն մեր գրականության անբաժանելի մասն է: Մենք չպետք է գնանք պատմության հետևից, մենք պետք է գնանք կյանքի հետևից: Կյանքն իրենով ապրում է»,–ասաց վարչապետը:

Հայերեն Русский

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր

ԵՄ-ն 30 մլն եվրո կտրամադրի Մոլդովային

Պենտագոնն ամեն ինչ կանի Մեքսիկայի հետ սահմանին վերահսկողությունը խստացնելու համար

Վարչապետն ու «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Բաքվում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և ԼՂ-ի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Վրաստանի և Հունգարիայի խորհրդարանները ստորագրել են շրջանակային գործընկերության համաձայնագիր

Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց են ունեցել