Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին․ դրանք անհամատեղելի կառույցներ են. Զեյնալյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ չի կարող անդամակցել Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրոպական միությանը, քանի որ դրանք անհամատեղելի կառույցներ են․ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն կարող է որոշում կայացնել ինչպես անդամակցել միջպետական կազմակերպություններին, այնպես էլ դադարեցնել իր մասնակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընթացող «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում ասաց նախագծի հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի կառույցներ են, և Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել այդ երկու կառույցներին։ 

«Եթե խոսքը տեսականորեն վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանն, ապա Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ չի կարող անդամակցել Եվրոպական միությանը՝ լինելով մեկ այլ միության անդամ։ Դրանք անհամատեղելի են։ Եվ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, անկախ պետություն, կարող է որոշում կայացնել ինչպես անդամակցել միջպետական կազմակերպություններին, այնպես էլ դադարեցնել իր մասնակցությունը։ Դա ինքնիշխան որոշում է, որը կարող է արվել միայն համապետական հանրաքվեի արդյունքներով»,-ասաց Զեյնալյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի դիտարկմանն այն մասին, որ հասարակությունը պետք է հստակ իմանա, թե ինչ գործընթացի մեջ է մտնում Հայաստանը։  

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ևս, անդրադառնալով Արմեն Գևորգյանի դիտարկումներին, ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ-ն կարող է անդամակցել որևէ վերպետական միավորման՝ միայն հանրաքվեի միջոցով․ «Այսինքն՝ խոսքը ոչ թե անդամակցության մեկնարկի մասին է, այլ անդամակցության գործընթացի ավարտի մասին է։ Սա կա նաև եվրոպական շատ երկրների սահմանադրություններում։ Այսօր ԵՄ անդամ հանդիսացող բազմաթիվ երկրներ նման հանրաքվեներ արել են»։

Նա շեշտեց, որ խոսքն այստեղ հենց բուն անդամակցության մասին է, ոչ թե գործընթացի մեկնարկի։

Հայերեն العربية English

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս