Կառավարությունը հավանություն է տվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող երկու նախագծի

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման երկու նախագծերին, որոնցից առաջինով առաջարկվում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները պատվիրակել գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած գերմանական ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երկրորդ նախագծով «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական նախագծման և տեղական գործընկերոջ կողմից ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունները ձեռք կբերվի  «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ից։ 

Նախագծման ծառայությունների պայմանագրային վճարումներն իրականացվելու են ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի ակադեմիական քաղաքի ստեղծման համար նախատեսված ֆինանսական միջոցներից։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումն ապահովելու նպատակով որոշվել է ակադեմիական քաղաքի համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները պատվիրակել ՋիԷմՓի ընկերությանը՝ հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում վերջինիս փորձը, հեղինակությունը, ինչպես նաև այն փաստը, որ ՋիԷմՓի-ն է մշակել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1841-Ա որոշմամբ հաստատված գնման ընթացակարգով պատվիրված գլխավոր հատակագծի հայեցակարգը։

Բացի ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման աշխատանքներից՝ ՋիԷմՓի-ն համակարգելու է նաև համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝

- քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ մատուցող ընկերության, 

- տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության, 

- ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթը պատրաստող տեղական նախագծային կազմակերպության,

-  «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա աշխատող այլ խորհրդատուների աշխատանքը։ 

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման աշխատանքներ՝ տեղական գործընկերոջ կողմից

Տեղական գործընկերոջ կողմից իրականացման ենթակա աշխատանքների ապահովման նպատակով որոշվել է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1841-Ա որոշման շրջանակում ՋիԷմՓի ընկերությանը պատվիրված գլխավոր հատակագծի հայեցակարգի հիման վրա ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունները պատվիրակել ոլորտի առաջատար կազմակերպություններից  «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ին՝ հաշվի առնելով, որ վերջինիս ներկայացրած գնային առաջարկն այլ առաջարկների համեմատությամբ ավելի ցածր է եղել։ Հիմք են ընդունվել նաև Հայաստանի Հանրապետությունում (մասնավորապես՝ կրթության ոլորտում) քաղաքաշինական և ճարտարապետական նախագծման բնագավառում «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերության կողմից ներգրավված մասնագետների փորձն ու կատարած աշխատանքները։

Մասնավորապես՝ ընկերությունն իրականացրել է Գյումրիի Կումայրի պատմական թաղամասի գոտևորման (զոնինգ) և գլխավոր հատակագծի, Դիլիջանի Գետափնյա թաղամասի գոտևորման (զոնինգ) և գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծման աշխատանքները (Դիլիջանի միջազգային դպրոցը Հայաստանի Հանրապետությունում առաջին BREEAM սերտիֆիկացիա (կայուն կառուցապատման սերտիֆիկացիա) ստացած շենքն է), Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի և համայնքային կենտրոնի նախագծման աշխատանքները (Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը և համայնքային կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում առաջին LEED Silver սերտիֆիկացիա (կանաչ շենքերի սերտիֆիկացիա) ստացած նախագիծն է)։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան