Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը ներկա էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նիստին, որի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ծանրամարտը Հայաստանում երկար տարիների ավանդույթ ունի: Դեռևս 2008 թվականի Պեկինի ամառային Օլիմպիական խաղերից սկսած՝ Հայաստանը միշտ օլիմպիական մեդալներ է նվաճել: Եվ այս ամենը մեզ ցույց է տալիս, որ Հայաստանում ծանրամարտը զգալի տեղ է զբաղեցնում: Մեզ համար հպարտություն է, որ Հայաստանում ծանրամարտն առաջին տեղերում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ ասաց Ջալուդը:
Նա առանձնակի ընդգծեց, որ ծանրամարտը խորը արմատներ ունի Հայաստանում:
«Արայիկ Հարությունյանը մեծ աշխատանք է տարել հայկական ծանրամարտում վերջին տարիներին, հատկապես Երևանում կայացած Եվրոպայի առաջնության շրջանակներում: Եվ այժմ 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացումը վստահված է Հայաստանին, որը նաև վարկանիշային է 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար: Վստահ ենք, որ հրաշալի կազմակերպված առաջնություն կլինի»,-ասաց Միջազգային ֆեդերացիայի նախագահը: