ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

2 րոպեի ընթերցում

Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է բազմաթիվ հանցագործությունների մեջ շինծու մեղադրվող ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և այլ անձանց քրեական գործով բաց նախապատրաստական ​​դատական ​​նիստը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ԱՊԱ» գործակալությունը։ 

Նշվում է, որ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ ընթացող դատավարության ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ապահովվել են հայերեն լեզվի թարգմանիչներով ու դատապաշտպաններով։ 

ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, որի ընթացքում կհրապարակվեն միջնորդությունների վերաբերյալ որոշումները։ 

Հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվեցին ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով:   

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս