Ֆիցոն հայտարարել է Սլովակիայում նախապատրաստվող «Մայդանի» մասին

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է երկրում «Մայդան» իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Ես չեմ կարող անուններ տալ, չեմ կարող նշել հանգամանքներ, բայց կարող եմ ամենայն լրջությամբ ասել, որ Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է երկրում «Մայդան» իրականացնել։ Սլովակիայի ընդդիմությունը պատրաստվում է գրավել կառավարական շենքերը, դիմակայելու է կառավարության աշխատանքին և համագործակցելու է արտաքին ուժերի հետ»,- ասել է Ֆիցոն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում՝ մեկնաբանելով Սլովակիայի հակահետախուզության տեղեկատվությունը երկարաժամկետ նախապատրաստված գործողության մասին, որն ուղղված է Սլովակիայում իրավիճակի ապակայունացմանը:

Ավելի վաղ Սլովակիայի հետախուզական և հակահետախուզական ծառայությունը տեղեկություն էր ստացել Սլովակիայի ապակայունացմանն ուղղված երկարաժամկետ կազմակերպված գործողության մասին։ Ինչպես նշել է կազմակերպության խոսնակը, կոնկրետ տվյալներ չեն կարող հրապարակվել դրանց բովանդակության և գաղտնիության աստիճանի պատճառով։

 

 

Հայերեն Русский