Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացում. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵկ-ի տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է նաև, որ նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։

Անձի նույնականացում կարող եք իրականացնել բջջային հեռախոսի միջոցով (mID), որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեզ սպասարկող կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ Ձեր բջջային քարտը կփոխարինեն նոր ID SIM քարտով կամ օպերատորին փոխելու դեպքում՝ կտրամադրեն նոր քարտ։ Էլեկտրոնային նույնականացումից հետո անհրաժեշտ է ակտիվացնել նաև էլեկտրոնային ստորագրությունը, որը կարող եք կատարել նաև կենտրոնում կամ ինքնուրույն՝ վճարային տերմինալների կամ www.ekeng.am  կայք-էջի միջոցով։

Անձի նույնականացման մյուս տարբերակն իրականացվում է էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID), որի համար անհրաժեշտ է ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրերը: Անհրաժեշտ է ունենալ նաև ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ընկերությունից: Այնուհետև անհրաժեշտ է այցելել www.ekeng.am կայքէջ, ակտիվացնել էլեկտրոնային քարտը և հետևելով ուղեցույցներին ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Անձի նույնականացում իրականացնելուց և էլեկտրոնային ստորագրություն ձեռքբերելուց հետո, եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար, կարող եք մուտք գործել ՊԵԿ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ։ Համակարգ կարող եք մուտք գործել նաև Self Portal բջջային հավելվածի միջոցով։

Հայերեն

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան