Հույս ունենք, որ Ռուսաստանը կխուսափի միակողմանի մեկնաբանություններից․ Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շահագրգռված է շարունակել արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր բաղադրիչները՝  խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։

Արարատ Միրզոյանը Մոսկվա կատարած այցը բավականին տեղին է համարել երկու երկրների հարաբերությունների զարգացման դինամիկայի առումով: 

Հայաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ վերջին անգամ նման ձևաչափով կողմերը հանդիպել են 2023 թվականի հուլիսին: 

ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Մոսկվա կատարած այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցեր քննարկելու համար: 

«Ցանկանում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը»,- նշել է Միրզոյանը։ 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին։ 

«Եվ մենք հուսով ենք, որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք սրտի, տեսանք վերջերս՝ վերջին օրերին: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»,- ասել է ԱԳ նախարարը։ 

Հայերեն العربية English Español فارسی Русский 中文

Սպիտակ տունը Թրամփի հանդիպումները Նեթանյահուի և Զելենսկու հետ անվանել է արդյունավետ

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին