Տնտեսություն

Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց, թե որ ճյուղերում են ներդրվում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին՝ կապված կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների ներդրումների ուղղությունների հետ։ 

Արմեն Նուրբեկյանը նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները հիմնականում բաժանվում են երեք խոշոր մասերի. մոտ 65 տոկոսը ներդրվում է պետական պարտատոմսերում, մնացածը՝ բանկային ավանդներում և կորպորատիվ պարտատոմսերում։

«Հայաստանում է ներդրված կուտակային ֆոնդի 1 տրիլիոնի մոտ 65 տոկոսը։ Այդ 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում։ Մնացածը բանկերի ավանդներում է և կորպորատիվ պարտատոմսերում, որից ամենախոշորը ՀԷՑ-ն է»,- ասաց Նուրբեկյանը։

Նուրբեկյանը հավելեց, որ ֆոնդերը ներդրումներ են արել նաև բաժնային IPO-ներում, սակայն այս հատվածում ակտիվությունը սահմանափակ է՝ պայմանավորված շուկայի փոքր ծավալով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում