2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ օգնություն ցուցաբերել կարիքավոր ընտանիքներին:
Հարթակում յուրաքանչյուր շաբաթ տեղադրվում է մեկ ընտանիքի մասին պատմող տեսանյութ, որտեղ ներկայացվում են ընտանիքի խնդիրներն ու կարիքները: Բացի այդ, Barerar.am կայքում և հավելվածում ներկայացվում են յուրաքանչյուր ընտանիքի անունով բանկային և IDram և TelCell վճարային համակարգերում նախապես բացված հաշվեհամարներ, ինչը թույլ է տալիս օգնել ցանկացող քաղաքացիներին կատարել գումարի փոխանցում հենց տվյալ ընտանիքին՝ բացառելով որևէ տեսակի միջնորդություն:
Բացի այդ, քանի որ Barerar.am կայքում և հավելվածում ներկայացված են նաև ընտանիքների հասցեներն ու հեռախոսահամարները, յուրաքանչյուր ոք կարող է զանգի և տեսազանգի միջոցով կապ հաստատել որևէ ընտանիքի հետ կամ ուղիղ այցելել՝ իր նախընտրած այլ տարբերակով օգնություն ցուցաբերելու համար:
Այս հարթակի միջոցով մեզանից յուրաքանչյուրը կարող է արագ, հեշտ և հարմար տարբերակով դառնալ բարերար, և կարևոր չէ գրպանի մեծությունը, կարևորը սրտի մեծությունն է: