Իրավունք

37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ. ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ. ՆԳՆ

ՆԳ նախարարությունում 2024 թվականի ընթացքում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութ: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: 

«Մասնավորապես, 3 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից: Բացի այդ, 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը հետաձգվել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում