Հայաստան

Մհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե Խերանյանին

1 րոպեի ընթերցում

Մհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե Խերանյանին

Հայաստանի խորհրդարանում ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանին կփոխարինի Արմինե Խերանյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:  

«ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մհեր Սահակյանը մահացել է ավտովթարի հետևանքով։ Նրա դին հայտնաբերվել է Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում։

Մհեր Սահակյանը պատգամավոր էր ընտրվել  2022թ. դեկտեմբերի 10-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում