Իրանի և Ռուսաստանի ստորագրած համաձայնագրի բնույթը հիմնականում տնտեսական է․ Իրանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև հունվարի 17-ին ստորագրված համապարփակ ռազմավարական համատեղ համաձայնագրի բնույթը հիմնականում տնտեսական է և ընդգրկում է բոլոր համապատասխան ոլորտները՝ ներառյալ առևտուրն ու զբոսաշրջությունը, տրանսպորտը, էներգետիկան և այս ոլորտում այլ հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մեջբերելով Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքերը։

Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական համատեղ համաձայնագրի ստորագրումը ճանապարհ կհարթի տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման համար։ 

Աբաս Արաղչին, մանրամասներելով համաձայնագիրը, նշել է, որ այն ընդգրկում է նաև մշակութային, գիտական, դատական, իրավական և հաղորդակցության ոլորտներն, ինչպես նաև համապարփակ պատկերացում է ստեղծում երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ։ 

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում հունվարի 17-ին կայացած բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին:

Փաստաթուղթը նախատեսված է փոխարինելու Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող համաձայնագրին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին։ Նոր համաձայնագրի վրա աշխատանքները տարվել են 2022 թվականից։ Անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ։ Ինչպես ավելի վաղ նշվել է Կրեմլում, փաստաթուղթն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձրացումը նոր մակարդակի վրա։

 

Հայերեն English

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները