Վրաստանի վարչապետն Ադրբեջանում է

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցության նպատակով հունվարի 17-ին այցելել է Բաքու։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Կոբախիձեն այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։  

«Արդյունավետ քննարկումներ եմ անցկացրել Ադրբեջանի վարչապետ պարոն Ալի Ասադովի հետ։ Մենք քննարկել ենք վրաց-ադրբեջանական երկկողմ համագործակցության հետագա խորացման հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Մենք ընդգծել ենք առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Մեր ռազմավարական գործընկերությունը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կայունության և մեր գործընկերների համար անվտանգ հաղորդակցությունների ապահովման տեսանկյունից»,- Ասադովի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոկում գրել է Կոբախիձեն։ 

Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստում Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափին։ 

«Անկասկած, այս մեխանիզմի հաջող գործունեությունը տարբեր ուղղություններով էլ ավելի մեծ օգուտ կբերի մեր ընդհանուր շահերին։ Մեր երկրները սերտորեն համագործակցում են պաշտպանության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության և մաքսային ոլորտներում։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այս ոլորտներում էլ ավելի զարգացնելու և խորացնելու համագործակցությունը։ Այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկելու մեր ոլորտային համագործակցության հեռանկարներն ու նախաձեռնությունները»,-ասել է Իրակլի Կոբախիձեն։ 

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ