Հայաստան

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է ուժային միջոցների կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է ուժային միջոցների կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

Հայաստանում առաջին անգամ ուժային միջոցների կիրառման ստանդարտ է ներդրվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ ոստիկանության գվարդիայի մասին օրենքի ընդունման շնորհիվ։ Օրենքն ուղղված է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքների երաշխավորմանը՝ նոր մեթոդաբանությամբ։ 

«Ստանդարտ, որը երբեք Հայաստանում ճշգրիտ ձևակերպված չի եղել։ Իհարկե, ստանդարտի ներդրման աշխատանքները բավական բարդ և ծավալուն պրոցեսներ են ենթադրում, բայց մենք ստանձնում ենք այդ հանձնառությունը, որպեսզի, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում հատկապես ոստիկանության աշխատանքների մասով կարողանանք այս ուժային միջոցի գործադրման ստանդարտը ներդնել և հետևողականորեն ապահովել նաև ստանդարտին համահունչ պրակտիկայի գործարկումը»,- ասաց Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում