Հայաստան

ՆԳ նախարարը հայտնեց, թե որն է իր համար 2024 թվականի ամենակարևոր ձեռքբերումը

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը հայտնեց, թե որն է իր համար 2024 թվականի ամենակարևոր ձեռքբերումը

Ներքին գործերի նախարար Արփի Սարգսյանն ամփոփեց 2024 թվականի աշխատանքները՝ ընդգծելով նախարարության ձևավորման կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արփինե Սարգսյանը նշեց, որ անցած տարվա ամենակարևոր ձեռքբերումն իր համար այն է, որ ավարտվել է ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ 

«Ձևավորվել է այն ժողովրդավարական ինստիտուտը, որը նախարարության մանդատի շրջանակներում գործող բոլոր գործառույթների համար երաշխավորել է ավելի բարձր հանրային հաշվետվողականություն խորհրդարանի, դրանով իսկ նաև մեր ժողովրդի առջև»,- ասաց Սարգսյանը։

Նախարարը շեշտեց, որ բարեփոխումների հաջողությունը հնարավոր չէ առանց մարդկային ներուժի և կապիտալի վրա կենտրոնանալու։

Սարգսյանն ընդգծեց նաև կրթական համակարգի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ 2024 թվականին դրվել են օրենսդրական հիմքերը ներքին գործերի նախարարության մեկ միասնական կրթահամալիրի ստեղծման համար։

 «2025 թվականը կլինի բուն կրթահամալիրի կառուցման տարի, և մենք շարունակելու ենք աշխատանքները այս ուղղությամբ»,- եզրափակեց նա։ 

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում