«Մեկ բարի գործ». «Հայասա» թատերախումբը գունեղ ներկայացում է նվիրել Երևանի և հարակից շրջանների փոքրիկներին

3 րոպեի ընթերցում

Երեւանի եւ հարակից շրջանների փոքրիկները Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն են ունեցել 5 սեանսով վայելելու AMAA-ի «Հայասա» թատերախմբի՝ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված «Մեկ բարի գործ» գունեղ ներկայացումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացմանը մասնակցել են 3200 երեխա, որոնք ստացել են նաեւ իրենց տոնական նվեր-պարկերը։

«Մեկ բարի գործ» բեմադրությունն անշահախնդիր սիրո փոխակերպող ուժի մասին է. Ջասպերը փոստային ծառայության մեծահարուստ տնօրենի տղան է, որին հայրը փորձում է աշխատանքի տեղավորել՝ հույսով, որ աշխատանքը կփոխի որդու ծույլ բնավորությունն ու անհոգությունը, սակայն՝ ապարդյուն։ Այդ ժամանակ հայրը նրան դաստիարակելու համար դիմում է ծայրահեղ միջոցների եւ ուղարկում է նրան մոռացված մի ցուրտ քաղաք՝ փոստատար աշխատելու, քաղաք, որտեղ տիրում է թշնամանքը, կռիվն ու վրեժխնդրությունը։ Հայրը որդուց պահանջում է այնտեղի բնակիչներից հավաքել 6000 նամակ եւ միայն այդ պարագայում հնարավորություն կլինի վերադառնալ տուն։

Ջասպերը բազմաթիվ անհաջող փորձերից հետո պատահաբար ծանոթանում է Կլաուս անունով մենակյաց փայտահատի հետ, ով գեղեցիկ խաղալիքներ է պատրաստում: Ջասպերը ճարպկորեն օգտագործում է այս հանգամանքը՝ հօգուտ իրեն, եւ քաղաքի երեխաներին իրենց ուզած խաղալիքներն է խոստանում, եթե փոխարենը նրանք այդ մասին նամակներ գրեն եւ փոխանցեն իրեն: Սկսվում է նամակների տեղատարափը եւ երեխաների անսահման ոգեւորությունը՝ իրենց ստացած խաղալիքներից:

Սկզբում Ջասպերը ուղղակի փորձում է հանուն տուն վերադառնալու 6000 նամակ հավաքել, իսկ քաղաքի մանուկները նամակները գրում են՝ պարզապես նվեր ստանալու համար։ Սակայն կամաց-կամաց Սուրբ Ծննդյան հրաշագործ տրամադրությունը պատճառ է դառնում, որ թշնամի ընտանիքների երեխաները շփվեն միմյանց հետ, իսկ քաղաքի բնակիչները սկսում են ձեռք մեկնել իրար, բարի գործեր անել մեկը մյուսի նկատմամբ՝ առանց դիմացինից որեւէ բան սպասելու։ Փայտահատ Կլաուսն էլ, երեխաների փոքրիկ երազանքներն իրականացնելով, ուրախություն եւ նոր ընկերներ է ձեռք բերում՝ արդյունքում հաղթահարելով իր վիշտը։

Մեզանից յուրաքանչյուրը նույնպես կարող է մյուսի համար դառնալ «Կլաուս», կարեւորը՝ բարիք գործել անշահախնդրորեն, եւ այն անպատասխան չի մնա։

1999 թ. -ից ի վեր AMAA-ի «Հայասա» թատերախումբը բեմականացրել է երկու տասնյակից ավելի ներկայացում, որոնք արվեստի միջոցով փոխանցում են պատմական, ազգային եւ հոգեւոր անգնահատելի արժեքներ։ 

Հայերեն

Պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի նշանակում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների սահմանափակում. Պեսկով

COP17-ի շրջանակում «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր

Եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը

COP17-ում մեկնարկել է բնությանը վնասող սուբսիդիաների վերափոխմանն ու դրական խթանների ընդլայնմանն ուղղված նախաձեռնություն

«Օպերա ակումբ»-ի տարածքը վերադարձվել է Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնին. հարթակը կծառայի մանկական և այլ ներկայացումների

ՀԵՑ-ը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետբյուջե

Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին