Երևան

Երևանի Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 14-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 16։06-ին: Ավտոտնակում այրվել է Hyundai մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ս.) շարժիչը և դիմային հատվածը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում