Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հետաձգել է  նախագահ Յուն Սուկ Յոլի իմպիչմենտի գործով դատավարությունը, նախագահը չի ներկայացել դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս  մասին հայտնում է Reuters–ը:

Փաստաբանն ասել էր, որ նախագահը չի մասնակցի նիստին՝ հավելելով, որ նրան կալանավորելու իշխանությունների առաջարկը թույլ չի տվել նախագահին արտահայտել իր դիրքորոշումը դատավարության ժամանակ:

Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 16–ին: Եթե Յուն Սուկ Յոլն այս անգամ ևս չմասնակցի, դատավարությունը կշարունակվի նրա փաստաբանական թիմով: 

Սահմանադրական դատարանը 180 օրվա ընթացքում պետք է որոշի՝ Յուն Սուկ Յոլին հեռացնել նախագահի պաշտոնից, թե վերականգնել լիազորությունները։

 Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին  քվեարկել էր նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու օգտին

Հայերեն English Русский

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է

Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն