Տնտեսություն

Սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ

2 րոպեի ընթերցում

Սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ

Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի
կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։ 

Համաձայն նոր կարգավորման` առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղադրված մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐով վճարման հնարավորություն:

Հետևաբար, ՔՅՈւԱՐ կոդով վճարման հնարավորություն տրամադրող ֆինանսական կազմակերպությունները պետք է ապահովեն վճարումների կամ փոխանցումների կատարումը իրենց կողմից տրամադրված հավելվածներով, մեկ
միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով:

Առաջարկվող կարգավորման նպատակն է ՔՅՈւԱՐ կոդի միջոցով վճարումների կամ փոխանցումների կատարումն ապահովող գործընթացները դարձնել հարմար և արդյունավետ ինչպես վճարողների և ծառայություն մատուցողների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար: 

Կարգավորման նման մոտեցմամբ Կենտրոնական բանկը նպատակ ունի նպաստել
Հայաստանում վճարումների առավել ներառական և արդյունավետ միջավայրի
ձևավորմանը՝ խրախուսելով անկանխիկ ֆինանսական ծառայությունների
այլընտրանքային հասանելիությունը վճարողների ավելի լայն շերտին:

ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու
փոխգործելիության պահանջը գործելու է բացառապես վճարային ՔՅՈւԱՐ-ների համար և չի վերաբերելու ապրանքային ՔՅՈւԱՐ-ների կիրառելիությանը (այդ թվում՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ-ին):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում