Լիբանանի վարչապետի թեկնածու Նավաֆ Սալամը ժամանել է Բեյրութ

2 րոպեի ընթերցում

Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Նավաֆ Սալամը, որն առաջադրվել է Լիբանանի վարչապետի պաշտոնում, ժամանել է Բեյրութ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի թղթակցի հաղորդմամբ՝ Սալամը երկրի մայրաքաղաք է ժամանել հունվարի 14-ի առավոտյան։

Հունվարի 13-ին, այն բանից հետո, երբ պատգամավորների մեծամասնությունն իր աջակցությունն էր հայտնել Սալամին, Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունը դիմել էր նշանավոր դիվանագետ և իրավաբան Նավաֆ Սալամին, որպեսզի վերջինս կառավարություն ձևավորի։ 

The Associated Press գործակալությունը հայտնում է, որ «Հեզբոլլահ» խմբավորման օրենսդիրները ձեռնպահ են մնացել վարչապետի պաշտոնի համար թեկնածու առաջադրելուց։ 

Սալամը վայելում է ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ արևմտյան երկրների աջակցությունը։

Վարչապետի պաշտոնում Նավաֆ Սալամի առաջադրումից հետո մարդիկ դուրս են եկել Բեյրութի փողոցներ՝ տոնելով այս իրադարձությունը հրավառությունների միջոցով։ Ըստ The Associated Press-ի՝ լիբանանցիները հույս ունեն, որ նրա առաջադրվելուց և անցյալ շաբաթ գեներալ Ջոզեֆ Աունի՝ նախագահ ընտրվելուց հետո օտարերկրյա դոնորները միլիարդավոր դոլարի ներդրումներ կանեն Լիբանանում։ 

Վերջին տարիներին «Հեզբոլլահ»-ը պարբերաբար թույլ չի տվել, որ Սալամը դառնա վարչապետ՝ նրան համարելով ԱՄՆ-ի աջակցությունը վայելող թեկնածու։ 

Հայերեն Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին