ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ հունվարի 13-14-ը ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Սևան, Մարտունի քաղաքներում, Զանգակատուն գյուղում, Երևան-Սևան և Զովաշեն-Զառ ավտոճանապարհներին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 25 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։