Եվրամիությունը 140 մլն եվրո հումանիտար օգնություն կհատկացնի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հումանիտար օգնության 140 միլիոն եվրոյի փաթեթ կհատկացնի Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

«Ֆինանսավորումը կուղղվի արտակարգ օգնությանը, ներառյալ պարենին, կացարանին, խմելու ջրին, առողջապահությանը և ցրտից պաշտպանությանը: Հիմնական առաջնահերթություններն Ուկրաինայի՝ պատերազմից սաստիկ տուժած արևելյան և հարավային շրջաններում բնակչության խոցելի խավերին աջակցությունն է», - նշվում է փաստաթղթում:

Եվս 8 միլիոն եվրո կհատկացվի Մոլդովային՝ ուկրաինացի փախստականներին ընդունելու ծախսերը հոգալու համար։

Հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինային ցուցաբերվող հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կազմում է արդեն ավելի քան 1,1 միլիարդ եվրո։

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները