Թեհրանի համար կարևոր է Հարավային Կովկասի անվտանգությունը․ Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավոր կարողությունները Հարավային Կովկասում անվտանգությունը պահպանելու և խթանելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի՝ օրեր առաջ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերին։

Խոսնակը նշել է, որ Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի անվտանգությունը։ 

«Այդ իսկ պատճառով Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավոր կարողություններն՝ ապահովելու համար, որպեսզի անվտանգությունն այդ տարածաշրջանում պահպանվի և խթանվի»,-նշել է Բաղային։ 

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարևոր են Իրանի համար։

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հունվարի 8-ին այցելել է Բաքու, իսկ հունվարի 9-ին՝ Երևան։ Իրանցի պաշտոնյան մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների, այդ թվում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ 

Հայերեն English Español فارسی Français Русский 中文

Ալիևը Դուբլինում հանդիպել է Զելենսկիի և Սանդուի հետ

ԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը

Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ

Երկու նոր միջազգային մրցնական՝ Բրյուսելից Դիլիջան. միաժամանակ հաղթող է ճանաչվել է Green Rock երկու նախագիծ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ԹՐԻՓՓ-ի ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Ստուբը հնարավոր է համարել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հանդիպումը մեկ-երկու շաբաթից

Պետական պաշտոնյաների վարձատրության փոփոխությունների քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամսով

Հայաստանը միանում է ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին. ի՞նչ կփոխվի հայկական համակարգում

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման կենտրոն ստեղծելու հնարավորությունը