Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom-ը տեղեկացնում է կարևոր ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր ստանալու մասին։ Հավաստագիրը վերաբերում է բարեվարքության կանոններին և ընկերությունում ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումներին։ 

Մասնավորապես, ISO 37001-ը պահանջներ է սահմանում կոռուպցիայի և կաշառակերության  հակազդման կառավարման համակարգի ստեղծման, ներդրման, պահպանման, շարունակական բարելավման և կատարելագործման համար: Այս հավաստագիրը դեռ նոր է հայկական շուկայի համար, և Ucom-ը դարձել է առաջին ընկերություններից մեկը, որ ներդրել է այս բարձր ստանդարտն իր ընթացակարգերում։ 

Վերոնշյալ համակարգն օգնում է կազմակերպությանը կանխարգելել, հայտնաբերել և արագ արձագանքել կաշառակերության դեպքերին:

«Երբ մենք Ucom-ում խոսում ենք հաճախորդամետության մասին, միշտ մտքում պահում ենք, որ ծառայությունների լավագույն որակը հնարավոր է ապահովել միայն առողջ և ազնիվ մրցակցության պայմաններում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է բացառել կաշառակերության հնարավոր դեպքերը և խրախուսել աշխատանքի թափանցիկությունը։ Մենք ունենք զարգացման շատ լուրջ ծրագրեր ու քրտնաջան աշխատելու պատրաստակամություն և մտադիր ենք մեր բաժանորդներին ապահովել հնարավոր լավագույն ծառայություններով՝ միաժամանակ պահպանելով բարեվարքության լավագույն ստանդարտները և համապատասխան ընթացակարգերը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ստանդարտով նախատեսվող ընթացակարգերն ու համակարգը կոչված են բացառել կազմակերպության կողմից կաշառքների տրամադրումը, նաև ընկերության անունից գործող անձանց ու կազմակերպությունների կողմից կաշառքների տրամադրումը, ինչպես նաև կաշառքների ընդունումը՝ այդ թվում ուղղակի և անուղղակի կաշառքների, օրինակ՝ երրորդ անձի միջոցով կաշառք առաջարկելն ու ընդունելը։ 

Հավաստագիրը տրամադրվել է Quay Audit UK Ltd-ն բրիտանական ընկերության կողմից, որը  ստանդարտների և հավաստագրման ոլորտում աշխատում է 1995 թվականից: 

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում