Սպորտ

Մեկնարկել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան:

Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: 

Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը` Մարգարետ Կորտն է (11 անգամ):

Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 96 միլիոն դոլար:

Ավստրալիայի բաց առաջնությունում այս տարի առաջին անգամ Հայաստանի դրոշի ներքո հանդես կգա Էլինա Ավանեսյանը: Նրա առաջին մրցակիցը WTA վարկանիշային աղյուսակի 25-րդ համար, ղազախստանցի Յուլյա Պուտինցևան է: Այդ մրցախաղը կկայանա հունվարի 14-ին առավոտյան 4-ին:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում