Հայաստան

Փրկարարները մարել են Նոյեմբերյանում երկհարկանի խանութ-տաղավարներում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են Նոյեմբերյանում երկհարկանի խանութ-տաղավարներում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում այրվում են խանութ-տաղավարներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել երկհարկանի (մոտ 360 քմ) խանութ-տաղավարներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, մարվել՝ 03:03-ին: Այրվել է  երկրորդ հարկը (3 տաղավար, մոտ 180 քմ)՝ գույքով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում