ԵՐԵՎԱՆ, 11ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ է նաև Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը (առկա է մերկասառույց)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:
Շիրակի մարզում, Թալինի, Ալագյազի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։