Հայաստան

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է․ լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է․ լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1900 մետր 39 սանտիմետր, որը նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ բարձր է 22 սանտիմետրով: 

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 10-ին 2024 թվականին կատարաված աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: 

«Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը 2024 թվականին 131 միլիոն խմ է կազմել, որը 2023-ի համեմատ ցածր է եղել 97 միլիոն խմ-ով: Այս թիվը վերջին 15 տարվա համար ամենացածր ցուցանիշն է:

Արփա-Սևան ջրատարով 2024 թվականին շուրջ 184 միլիոն խմ ջուր է տեղափոխվել Սևանա լիճ, որը 73 միլիոն խմ-ով ավելի է 2023-ի համեմատ»,-ասաց Սիմիդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում