Քաղաքականություն

ԵՄ-ում ողջունել են Ժոզեֆ Աունի ընտրվելը Լիբանանի նախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ում ողջունել են Ժոզեֆ Աունի ընտրվելը Լիբանանի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Աունի ընտրվելը երկրի համար ճանապարհ կհարթի դեպի միջազգային աջակցության վերսկսում և ԵՄ-Լիբանան գործընկերության լիարժեք վերականգնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

«Այս կարևոր քայլը խորհրդանշում է հույսի և վերականգնման պահ լիբանանցիների համար: Մենք ողջունում ենք Լիբանանի խորհրդարանականներին ընդարձակ փոխհամաձայնության հասնելու համար, որը պատասխանատվություն դրսևորում է», - ասված է Կալլասի՝  հունվարի 9-ին Եվրամիության անունից արած հայտարարության մեջ:

ԵՄ արտաքին գործերի բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ «ազգային միասնության ոգին որոշիչ նշանակություն ունի հասարակության տարբեր խավերի բոլոր քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջին ժամանակների հակամարտությունների հետևանքները հաղթահարելու գործում, քաղաքական կայունացման ու սոցիալ-տնտեսական վերականգնման ուղի բռնելու գործում»:

Փաստաթղթում հաստատվում է ԵՄ-ի «մշտական աջակցությունը Լիբանանի ժողովրդին»: Հայտարարության մեջ ասվում է՝ ԵՄ-ում ակնկալում են «լիարժեք կառավարության արագ ձևավորում, որն ի վիճակի կլինի առաջ տանել բարեփոխումներին ուղղված օրակարգն ու հեռանկարները»:

Ավելի վաղ Լիբանանի խորհրդարանի պատգամավորներն Աունին ընտրել են նախագահի պաշտոնում: Մինչ այդ նա զբաղեցրել է երկրի ԶՈՒ հրամանատարի պաշտոնը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում