Սպորտ

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանն աշխարհի առաջնությանը կնախապատրաստվի Անգլիայում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանն աշխարհի առաջնությանը կնախապատրաստվի Անգլիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր Անի Հովսեփյանն աշխարհի առաջնությանը կնախապատրաստվի Անգլիայում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց բռնցքամարտիկը:

«Բռնցքամարտի աշխարհի առաջնությանն Անգլիայում նախապատրաստվելու գաղափարը պատկանում է իմ անձնական մարզիչ Վաչե Վարդանյանին: Այս կերպ առավել լուրջ կնախապատրաստվեմ աշխարհի առաջնությանը»,-ասաց Հովսեփյանը:

Վերջինիս խոսքով` Անգլիան է ընտրվել նախապատրաստական փուլերից մեկի վայր, քանի որ Վաչե Վարդանյանը ծանոթ է այնտեղ աշխատող մարզիչներին:

«Անգլիայում նույն քաշում հանդես եկող փորձնական մենամարտերի խնդիր չեմ ունենա, ինչն այժմ առկա է այստեղ: Ինչպես նաև ուզում եմ ծանոթանալ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխատանքին: Միաժամանակ ցանկություն ունեմ նաև փորձնական մենամարտեր անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվող աղջիկների հետ»,-առանձնացրեց բռնցքամարտիկը:

Հովսեփյանն ընդգծեց, որ Անգլիա մեկնում է սեփական մարզչի միջոցներով: Աշխարհի առաջնության նախապատրաստական առաջին փուլը կտևի հունվարի 12-ից փետրվարի 2-ը: Այնուհետ բռնցքամարտիկը կմիանա ազգային թիմի նախապատրաստական փուլին: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում