Ռազմարդյունաբերության ոլորտը գրագետ կառավարելու և ներդրումներ իրականացնելու միջոցով կդառնա տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմարդյունաբերության ոլորտը   հնարավոր է կայացնել գրագետ կառավարելու և ներդրումներ իրականացնելու միջոցով, ինչի արդյունքում այն կդառնա տնտեսության  կարևորագույն ուղղություններից մեկը: 

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 9-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով,  որ ռազմարդյունաբերության ոլորտը բացի մեր անվտանգային կարիքները սպասարկելու կարևորագույն գործոն լինելուց նաև  տնտեսության կարևորագույն սեգմենտ է:

«Այստեղ շատ կարևոր է ժամանակի ընթացքում քաղաքականությունները այնպես մշակել և ձևակերպել, որ մի շարք ընկերություններ ունենան կարողություններ նաև արտահանելու մեր հայրենական արտադրանքները: Հետևաբար, այստեղ արտահանման ընթացակարգերի հստակեցում ենք նախատեսում իրականացնել՝ ժամանակի ընթացքում ստեղծելու ինստիտուցիոնալ հիմքեր ռազմական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով»,- ասաց Հայրապետյանը: 

ԲՏԱ նախարարը նշեց, որ 2025 թվականին ապահովելու են գիտահետազոտական  աշխատանքների  ֆինանսավորման մեխանիզմների ճկունություն, ինչպես նաև լավարկելու են մտավոր սեփականության պահպանման մեխանիզմները, ինչի շնորհիվ  ոլորտն ավելի գրավիչ կդառնա գիտնականների և ինժեներների համար,  որպեսզի նրանք գան ու օգտվեն պետության կողմից  գիտահետազոտական աշխատանքների համար նախատեսվող դրամաշնորհային ծրագրերից:

«Առաջիկա տարվա ընթացքում ռազմարդյունաբերական արտադրանքի բաղադրիչների լրամասերի ձեռքբերման և պահուստավորման գործընթացն ենք ապահովելու: Մասնավոր-ԲՈՒՀ  համագործակցությանն ենք խթանելու, թիրախային գիտական լաբորատորիաներ ենք հիմնելու՝ այդ թվում նաև արհեստական բանականության  տիրույթում:

Լրջորեն մտածում ենք ռազմարդյունաբերության ոլորտի ստարտափների ինկուբացիոն պրոցեսների մեկնարկի շուրջ և այստեղ ևս գործուն քայլեր ենք մտադիր իրականացնել»,- ընդգծեց  նախարարը:

Հայրապետյանը շեշտեց՝  2025 թվականին նախատեսվում է միջազգային ընկերությունների կողմից անցկացնել նեղ մասնագիտական վերապատրաստումներ ինժեներների և պրոդուկտ մենեջերների համար: 

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ