Հայաստան

ՏԿԵ նախարարն աննախադեպ համարեց սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների ծավալները

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարն աննախադեպ համարեց  սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների ծավալները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աննախադեպ է համարում սուբվենցիոն ծրագրերով անցած տարի իրականացված աշխատանքների ծավալը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց 2024 թվականի աշխատանքների ամփոփման կապակցությամբ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։

«Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը նախորդ տարվա ընթացքում ուղղվել է 60 միլիարդ դրամ, որից պետական մասնաբաժինը կազմել է 31,83 մլրդ դրամ, ևս 25 միլիարդ դրամ հատկացվել է համայնքային բյուջեներից, իսկ 1,6 մլրդ դրամ այլ ներդրողների համաֆինանսավորումն է կազմում»,-հավելեց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում