Աշխարհ

Ալմաթիից Անթալիա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում

1 րոպեի ընթերցում

Ալմաթիից Անթալիա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Air Astana ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ալմաթի-Անթալիա КС915 չվերթը, տեխնիկական անսարքության պատճառով  հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքի օդանավակայանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Air Astana ավիաընկերությանը։

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ չվերթը կմեկնարկի հունվարի 9-ի առավոտյան ժամը 9:20-ին ՝ Ալմաթիից պահեստամասերի առաքման անհրաժեշտության պատճառով:

Օդանավի ուղևորները տեղափոխվել են  հյուրանոցներ և ապահովվել  են սննդով։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում