Հայաստան

ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջում է մի քանի միլիարդ դրամի կարողություն բռնագանձել Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայից

1 րոպեի ընթերցում

ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջում է մի քանի միլիարդ դրամի կարողություն բռնագանձել Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջում է 2 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ և այլ ակտիվներ բռնագանձել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության այս հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 2 անշարժ գույք Երևանում (ընդհանուր առմամբ 766 միլիոն դրամ շուկայական արժեքով), 1 բնակարանի գնման իրավունք, 5 տրանսպորտային միջոց, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 2 միլիարդ 150 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում