«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանը ընդգծեց, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։

«Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է, կամ հավակնություններ է, կամ ենթադրում է ոտնահարում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նույնիսկ անունից սկսած։ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Հայաստանի տարածքը անվանել Արևմտյան Ադրբեջան արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին»,- ասաց ԱԳ նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ նույնիսկ այս կառույցի կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ սպառնալիքներ են ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական շինծու, հավակնոտ, առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում ուղղակիորեն և, իրենք դա չեն էլ թաքցնում»,- ասաց Միրզոյանը։

Բացի այդ, Միրզոյանը հիշեցրեց, որ Հայաստանը երբևէ չի էլ թաքցրել, որ խորհրդային շրջանում ՀՀ-ում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք Հայաստանից հեռացել են Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգընթաց։ 

«Նախ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը Հայաստանից հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով։ Կարող եմ նաև թվեր ներկայացնել․  100 ադրբեջանցի ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, 12 000-ից ավելին փոխանակել են իրենց բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ, 160 000-ից ավելի մարդ փոխհատուցում է ստացել Հայաստանի կառավարությունից։ Հետևաբար՝ այստեղ իրավունքներն էլ են սպառված»,- ասաց Միրզոյանը։

Որպես համեմատություն, Միրզոյանը հիշեցրեց, թե ինչ ճակատագրի արժանացան Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերը (եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ևս ներառվի)։

«Կարող ենք հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը և մյուս հալածանքները։ Եվ սա փաստ է»,- եզրափակեց Միրզոյանը։ 

Լրագրողի հարցին՝ արդյոք ադրբեջանցիների վերադարձի հարց կա Հայաստանի օրակարգում, Միրզոյանը պատասխանեց․ «Նման հարց մեր օրակարգում չկա»։

Հայերեն English فارسی Français Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին