Աշխարհ

ՆԱՏՕ-ի նավերը կուղևորվեն Բալթիկ ծով

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի նավերը կուղևորվեն Բալթիկ ծով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսատլանտյան դաշինքը Բալթիկ ծով կուղարկի մոտ տասը նավ, որոնք կստանձնեն ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

Ակնկալվում է, որ այդ նավերը Բալթիկ ծովում կմնան մինչև ապրիլ և կհերթապահեն էներգետիկ ու հեռահաղորդակցության մալուխների մոտ։

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը կոչ է արել ԵՄ-ին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված EstLink 2 ստորջրյա մալուխի վնասման գործում ռուսական նավի մասնակցության հետ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում