Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված հայրենակիցների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։

«ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներ, կարող են կրկին դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ 

ՀՀ-ում ծնված երեխաների նույնականացման հետ կապված բարեփոխումներն իրականացված են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ դիմումներ կարող են ներկայացվել հետևյալ հղմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում