Երևան

Երևանում տներից մեկում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Երևանում տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 4-ին ժամը 00:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից, հրդեհից այրվել է տան ննջասենյակի (8 քմ) բաղդադե և լամինատե հատակը, մասնակի ջերմահարվել է գույքը, իսկ երկրորդ ննջասենյակում (12 քմ) ջերմահարվել են կախովի առաստաղը և գույքը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։33-ին, մարվել՝ 02։19-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում