Երևանում 2025 թվականին նախատեսվում է արդիականացնել 28 փողոցի արտաքին լուսավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի արտաքին լուսավորության արդիականացման շրջանակներում 2025 թվականին կշարունակվի սերվերային կառավարման համակարգի հանգուցային մոդուլների տեղադրումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ 2025 թվականին նախատեսվում է տեղադրել 560 հանգուցային մոդուլ: Որի արդյունքում հնարավոր է անհատական կառավարում՝ լուսատուների մթեցման հնարավորություն 10-100%-ի միջակայքում:

2025 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ նախատեսվում է արդիականացնել 28 փողոցի արտաքին լուսավորությունը: Արդյունքում, Երևան քաղաքը կունենա առավել էներգախնայող, արդյունավետ և կառավարելի լուսավորության համակարգ:

Երևան քաղաքի արտաքին լուսավորության արդիականացման շրջանակում 2024 թվականի ընթացքում բարձր ճնշման նատրիումական լուսատուները փոխարինվել են 10 198 ԼԵԴ լուսատուներով, իսկ 83 000 մետր մալուխներ՝ նորերով: Բակային տարածքներում արդիականացումն ամբողջովին ավարտվել է: Ներկայում արդիականացված է ցանցի 85-90%-ը:

Կառուցվել և ընդլայնվել են 52 տարածքների ցանցերը՝ ավելացնելով ընդհանուր 30.23 կմ, ինչի արդյունքում ցանցի երկարությունը հասել է 1822.3 կմ-ի:

Արդիականացումների շնորհիվ 2024 թվականին խնայվել է մոտ 70 մլն դրամ: Արտաքին լուսավորության օրական միացման տևողությունը ավելացել է 1 ժամով՝ կազմելով 9 ժամ 30 րոպե:

Հայերեն

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան