ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով զոհերի հարազատներին ու երկրի կառավարությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով զոհերի հարազատներին ու երկրի կառավարությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտգործնախարարությունը ցավակցական գրառումը տարածել է X-ի միկրոբլոգում։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Չեռնոգորիայի կառավարությանը, լիակատար ապաքինում ենք մաղթում Ցետինեում տուժածներին»,-ասված է ԱԳՆ գրառման մեջ։
We extend our heartfelt condolences to the families of the victims & Government of Montenegro🇲🇪, wishing a full recovery to those injured in #Cetinje.@MFA_MNE
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 2, 2025
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 մարդ է մահացել։ Նշվում է, որ պանդոկներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, այցելուներից մեկը գնացել է տուն և վերադարձել զենքով, ապա կրակոցներ արձակել։
Չեռնոգորիայում եռօրյա սուգ է հայտարարվել։