ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում ողբերգական միջադեպի զոհերի հարազատներին ու ԱՄՆ կառավարությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում Ամանորին տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի հարազատներին և ԱՄՆ կառավարությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտգործնախարարությունը ցավակցական գրառումը տարածել է X-ի միկրոբլոգում։
«Մենք խորը ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում ողբերգական իրադարձությունների մասին։ Դատապարտում ենք բռնության այսպիսի անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,-ասված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։
We are heartbroken to learn about the tragic events in #NewOrleans. We condemn such senseless acts of violence & extend our deepest condolences to the victims, their loved ones & 🇺🇸 Government. @StateDept
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 2, 2025
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում ամենագնացը մխրճվել է Ամանորը տոնող մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով կա 10 զոհ և 30 վիրավոր:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ֆրանսիական թաղամասում գտնվող պատմական Բուրբոն փողոցում, որը հայտնի զբոսաշրջային հատված է՝ բազմաթիվ բարերով և ռեստորաններով: Ուստի Ամանորի գիշերը փողոցը մարդաշատ է եղել: