Հայաստան

Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամաս կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին

1 րոպեի ընթերցում

Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամաս կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը՝ անվավեր է ճանաչելով Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի աճուրդներն ու վերականգնել է դրանց համայնքի սեփականության իրավունքը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝ Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,1-0,15 հեկտարի հասնող մակերեսներով 4 հողամասերի աճուրդներն ու որպես հետևանք՝ համայնքի և Մ․Մ-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի գրանցումները՝ վերականգնելով այդ հողամասերի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը

Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերոնշյալ 4 հողամասերի նկատմամբ կգրանցվի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում