Ռուսաստան

Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ անցակետում արդեն վերահսկողություն են իրականացնում միայն ՀՀ Սահմանապահ զորքերը

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ անցակետում արդեն վերահսկողություն են իրականացնում միայն ՀՀ Սահմանապահ զորքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները եւ ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար: Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն եւ բարի ծառայություն եմ մաղթում»,-ասված է Փաշինյանի գրառման մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում